Մանկական բլոգ. 88 մանկապարտեզ

Ահա այսպես է անցնում մեր անհոգ մանկությունը

Խաղի դերը նախադպրոցական տարիքում

off Հունիսի 8, 2013

                    « Խաղը կայծ է, որ վառում է պրպտողության                                                  հետաքրքրասիրության կրակը»:

                                                                                Վ.Ա. Սուխոմլինսկի

«Երեխան ապրում է խաղով`

Խաղով է սովորում, խաղալիս է

մտածում, խաղալով է հաշվում:

Խաղն է երեխայի գրավականը»:

Խաղը մարդկային գործունեության ամենահետաքրքիր ձևերից մեկն է մանկության շրջանում , մարդու ողջ կյանքի ընթացքում:

Խաղը`որպես նախադպրոցականի առաջատար գործունեություն, երեխայի զարգացման ու դաստիարակության լավագույն միջոցն է:

Ինքնաճանաչման և ինքնահաստատման ասպարեզ է, զարգացնում է ազատություն: Խաղի միջոցով են ձևավորվում երևակայելու, գործողություններն ու զգացմունքները ինքնուրույն կարգավորելու ունակությունները:

Ինքնագնահատման ասպարեզ է, ինքնաճանաչման գործուն միջոց, մեծերի կողմից պարտադրված թեմատիկայից: Խաղը պետք է կազմակերպվի որպես երեխաների հետ դաստիարակի համատեղ գործունեություն։ Մեծը հանդես է գալիս խաղընկերոջ և ոչ թե պարտադրողի դերում:

Գերմանացի հոգեբան Կ. Գրոսը խաղը համարում է կարծիք, որի օգնությամբ երեխան ձեռք է բերում կյանքի համար անհրաժեշտ  « հարմարանք», ընդ որում` խաղի հիմքում ընկած է ընդօրինակման մեխանիզմ:

Խաղային գործունեության մանկավարժական նշանակությունը երեխաների կյանքում կարևորել  Ա. Կոմենսկին, Ժ. Ռուսոն, Ֆ. Ֆրյոբելը մանկաբվարժներ Խ. Աբովյանը, Ղ. Աղայանը , Հ. Թումանյանը և այլն: Խ. Աբովյանը մանկավարշների հորդորում էր «չզրկել երեխային անմեղ խաղերից»: Հ. Թումանյանը գտնում էր, որ խաղը երեխայի բնական օրգանական պահանջն է , նրա էությունը:

Խաղի դերն ու նշանակությունը նախադպրոցականի կյանքում դիտում են որպես երեխայի համակողմանի զարգացման, ինքնահաստատման կարևորագույն միջոց:

Վ. Շտերնի կարծիքով խաղը բնազդ է, որը ստիպում է խաղալ բոլոր երկրների երեխաներին: Խաղում երեխան արտացոլում է իշխելու, պայքարի` իրական կյանքում չբավարարված բնազդները:

Համաձայն Ֆրոյդի տեսության` խաղը մարդուն բնորոշ գործունեությունն է` պայմանավորված նրա հոգեկանի զարգացմամբ: Խաղը ոչ միայն երեխային զարգացնում է հաամկողմանի, այլ նաև զարգացնում է երեխայի հոգեկան գործընթացները:

  • Ø Խաղը ստեղծագործական գործունեություն է, քանի որ այ նպաստում է յուրաքանչյուր խաղացող երեխայի անհատական առանձնահատկությունների բացահայտմանը: Խաղի ընթացքում դրսևորվում են երեխայի հակումներն ու հետարքրքրությունները:  Նախադպրոցականի խաղային գործունեության միջոցով իրականացվում են հետևյալ հիմնական խնդիրները.
  • Ø Զարգանում են հոգեկան գործընթացները
  • Ø Խաղի ընթացքում ստեղծվում են ինքնաարտահայտվելու հնարավորություններ
  • Ø Խաղը` որպես իմացական գործունեություն նպաստում է աշխարհաճանաչմանը,
  • Ø Խաղի ընթացքում զարգանում են բարոյակամային որակների և հուզազգացմունքային ոլորտը:

Մանկավարժները խաղերը դասակարգում են երկու խմբի` ստեղծագործական և կանոններով :

Ստեղծագործական  խաղերում արտացոլվում են երեխաների տպավորություններն ու պատկերացումներն արտաքին աշխարհի հանդեպ, դրսևորվում են նախասիրություններն ու հետաքրքրությունները, զարգանում է նրանց երևակայությունը:

Կանոններով խաղերը   կազմակերպվում են մեծահասակների կողմից: Այս խմբին են պատկանում դիդակտիկ խաղերը, շարժողական խաղերը: Կանոնով խաղերի բովանդակությունը նախապես մշակվում է և ներկաըացվում երեխաներին: Խաղերը կրթում, դաստիարակում և զարգացնում են երեխաներին:

 

 


Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: