Մանկական բլոգ. 88 մանկապարտեզ

Ահա այսպես է անցնում մեր անհոգ մանկությունը

Մաթեմատիկական տրամաբանական խաղեր

off Հունիսի 8, 2013

Նախադպրոցական  դիդակտիկայում լայն  տարածում  են  գտել   այն  խաղերը  , որոնք  ունեն  ավելի  շատ  մաթեմատիկական   ուղղվածություն:   Օրինակ՝   խաղեր,  որոնք  ծանոթացնում  են   երեխաներին   թվանշաններին    ու  նրանց  հետ  կատարվող  գործողություններին, առարկաների՝  ըստ   մեծության   համեմատելու   տարբերությունները,   ծանոթացնում  պարզ   երկրաչափական    պատկերների  հետ,կարողանալ  գտնել  նմանօրինակ    առարկաներ,   կողմնորոշումը    ժամանակի    ու   տարածության  մեջ   եւ  այլն:    Խաղերի  միջոցով  երեխան  դիտում   է,  համեմատում,  հակադրում   առարկաները   եւ    կատարում  ընդհանրացումներ:    Զարգանում  է  երեխաների   ուշադրությունը,  հիշողությունը,   մտածողությունը,  հնարամտությունը:     Երեխայի  կյանքի   առաջին   տարիներին  նրա  զարգացման  ընթացքի  մեջ  տեղի  են  ունենում  զգալի  փոփոխությունները:  Վաղ  տարիքում   երեխան  ձեռք   է   բերում  կարողություն  տարբերել  առարկաները   արտաքին  տվյալներով՝ ձեւ,  գույն,  մեծություն:  Երեխայի  հետ   կատելի  է  խաղալ  նաեւ   զբոսանքի  ժամանակ:  Գտնել  շրջապատում   միանման  կամ  տարբեր  առարկաներ,   համեմատել  ըստ  չափի,  ձեւի  եւ  այլն:   Ցանկացած  խաղ  ունի  ուսուցողական  կառուցվածք՝  խնդիրներ,  կանոններ,  նպատակ  եւ  ավարտ:  Խաղի  նպատակն  է  որոնել,  գտնել,   գուշակել,  թաքցնել,որոնք  խաղային   իրադրությանը  տալիս  են   որոշակի  պայմանակություն  եւ  խաղը  դարձնում    գրավիչ  ու  հետաքրքիր:

Առավել   հետաքրքիր  են  այն  խաղերը,   որոնցում  գուշակելը,   ճանաչելը,անակնկալ   փոփոխությունները   անցնում   են  ուրախ   մթնոլորտում:   Այդպիսի  խաղերից                                                   1«Գտիր   գույնով»    դիդակտիկ  խաղը        :   Խաղի  նպատակն   է  զարգացնել   հիշողությունը,  տրամաբանությունը,   ուշադրութձունը,   զարգացնել   երեխայի   մոտ ճանաչողականությունը,  տարբէրել  եւ  ճանաչել   երկրաչափական  մարմինները,   գույները,   քանակը :  Խաղի   ընթացքը   այսպիսին  է՝  ղեկավարը  սեղանին  է   դնում   տարբեր  գույնի   շրջաններ, երեխաները  լավ  դիտում  են  գունավոր  շրջանները,  հետո  երբ   նրանք   փակում  են   աչքերը, դաստիարակը  շրջաններից  մեկը   պակասեցնում  է:   Երեխաները     պետք  է   գուշակեն,  թե  որ  գույնի   շրջանն   է   անհետացել:  Եվ   այսպես   մինչեւ  սեղանին   կմնա       1          շրջան:  Նաեւ   հաշվել,թե  քանի   շրջան  կար  եւ  քանիսը  մնաց: Այս   խաղը  անց  է   կացվում   նաեւ  այն   նպատակով,որ  բացի    3           հիմնական   գույներից՝   կապույտ,   կարմիր,    դեղին,   կան   նաեւ   դրանց   երանգները:   Գույները սովորելու  եւ   ամրապնդելու   համար   դաստիարակը  պետք  է   բարձրաձայն  անվանի   դրանք.   Օրինակ՝   կարմիր,   բաց   կարմիր,   ավելի  բաց   կարմիր   կամ     կապույտ,   բաց   կապույտ,  ավելի  բաց   կապույտ:  2  «ՄԵԾ         ՓՈՔՐ»  ԴԻԴԱԿՏԻԿ   ԽԱՂ

  Այս   խաղում    տարբեր   մեծությունների   առարկաներ  կամ  բնական  նյութեր  են  օգտագործում՝  քարեր,տերեւներ,   ծաղիկներ,   երկրաչափական   մարմիններ   եւ   այլն:  Դաստիարակը   յուրաքանչյուր   երեխայի   բաժանում   է մեկական   առարկա.   Օրինակ՝   տերեւ   եւ   առաջարկում  է   գտնել   տվյալ    տերեւից    ավելի   մեծ  կամ   փոքր   տերեւ:  Երեխաները   գտնում   են   եւ  դասավորում   են  աստիճանաբար   նվազող   չափի  խմբերով:   Դաստիարակը  օգնում   է   երեխաներին   համեմատել  ու   արտահայտել  բառերով՝«ամենամեծ   տերեւ,  քիչ   փոքր  տերեւ   եւ   փոքր  տերեւ»: Կամ  դասավորել   աճման   կարգով  եւ   արտասանել՝  «փոքր   տերեւ,   ավելի  մեծ   տերեւ,   ամենամեծ  տերեւ»:  Խաղի  միջոցով   զարգանում  է  ոչ  միայն   երեխայի   հիշողությունը , ճանաչողականությունը,   այլ  նաեւ   զարգացնում  է  կապակցված  խոսքը,  հարստացնում   բարապաշատը:Խաղի  միջոցով  երեխան  սովորում  է  համեմատել,տարբերել  ու   նմանեցնել:   Երեխան  պետք  է   արագ   մտածի:  Խաղի   միջոցով   ընդլայնվում   են   երեխայի  պատկերացումները  շրջապատի,   տարածության,   կյանքի  եւ  բնության մասին:    Երեխաները  սիրով  էն  խաղում  այս  խաղը:    3.     «ԳՏԻՐ    ՆՄԱՆԸ»  դիդակտիկ  խաղ: Դաստիարակը  յուրաքանչյուր  սեղանին  դասավորում  է      5-6    նկար:     Իր   սեղանին   դնում   է   ամբողջ  կոմպլեկտը,    հարցնում  է,   թե   ինչ  է   նկարված     դրանց    վրա,    առաջարկում   է   դիտել   նկարները,   որոնք   դրված  են    երեխաների    առջեւ   եւ   գտնել   նմանը:    Երեխաները   ուշադիր  դիտելուց   հետո   գտնում  են   զույգը:   Դաստիարակը  գովաբանում  է   նրանց:   Այս  խաղում  երեխաները  սովորում  են   ընտրել  ըստ  գույնի, ձեվի,  համեմատել   ու   գտնել  մնանը:  Խաղը  զարգացնում  է   երեխաների   ուշադրությունը,   մտապահելու   ունակությունը,   տեսողական  հիշողությունը:                                            

4.«ԵՐԿԱՐ-ԿԱՐՃ»  դիդակտիկ  խաղ:  Այս  խաղում  երեխաները  պետք  է  հասկանան  չափի  գաղափարը՝   երկար-կարճ:   Խաղի   միջոցով  դաստիարակը    փորձում  է  այն  հասանելի   դարձնել  երեխաներին:   Քանի   որ   այս   տարիքում   դժվար   է   պատկերացնել   չափման   միավորները  ,   այդ  նպատակով  դաստիարակը  չափման   միավոր   է   համարում  ձեռքաչափը   կամ   ոտնաչափը:  Նախ   երեխաները  կանգնում  են   գորգի    եզրագծի  երկարությամբ  եւ  ոտնաթաթերով  հաշվում  ու   չափում   են   գորգի   երկարությունը:   Հետո  մեկ  ուրիշ   երեխա   նույն   կերպ   հաշվում   է  մեկ   այլ   փոքր    գորգի   երկարություն:   Լսվում   է  դաստիարակի   հարցը՝  քանի  ոտնաչափ  է   գորգը:   Երեխաները   պատասխանում   են   ,   հետո  լսվում   է   հաջորդ   հարցը՝   որ   գորգն   էր   ավելի   երկար:   Նրանք   պատասխանում   են՝      կարմիր  գորգը  երկար  է,   կանաչ  գորգը  կարճ   է:

Հաջորդ  տարբերակում   երեխաները    չափում  են  ձեռքերի   օգնությամբ    դաշնամուրը   եւ  սեղանը:    Հետո   համեմատում   են,  թե  որ ն  է   երկար   կամ   կարճ:    Խաղը   օգնում  է   երեխաներին    համեմատելով  յուրացնել   առարկաների   միջեւ   եղած   տարբերությունը՝   երկար-կարճ:   Խաղը    զարգացնում  է   նրանց    ուշադրությունը,   հաշվելու   կարողությունը,   հետաքրքրություն  է    արթնացնում    համեմատել   առարկաները։


Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: